Բաժիններ՝

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը չի հրաժարվում Սիրիայի բանակի հետ միավորվելուց

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական դաշինքը դեմ չէ Դամասկոսի նոր իշխանությունների հովանու ներքո Սիրիայի միասնական զինված ուժերի կազմի մեջ մտնելուն, սակայն միավորման գործընթացը ժամանակ է պահանջում:

Այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդիին:

«Մենք կողմնակից ենք մարտի 10-ի համաձայնագրին, բայց դրա իրականացումը ժամանակ է պահանջում», – ասել է Աբդին:

Նա հավելել է, որ քրդական դաշինքը «համաձայն է կենտրոնական կառավարության հետ Սիրիայի միասնականության հարցում՝ միասնական բանակով և միասնական դրոշով»:

Մարտի 10-ին ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիր է կնքել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քրդական կազմավորումը Սիրիայի նոր բանակի կազմում ինտեգրելու շուրջ աշխատանք սկսելու մասին։ Համաձայնագրի կնքմանը նախորդել են մի քանի ամսվա բանակցություններ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031