Հուսանք, որ այս սարսափելի սցենարներից ոչ մեկը իրականություն չի դառնա։ Փաշինյանը ինքն է, որ պետք է հրաժարական տա։ Եթե նա մերժի, ապա անհրաժեշտ է անմիջապես հեռացնել նրան։ Հայերը չեն կարող սպասել մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Մինչ այդ, Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ, քանի որ Փաշինյանն այն քանդում է մաս առ մաս, օր առ օր։
Հայաստանի այսօրվա իշխանությունն՝ ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ։
Թրամփի վարչակազմը, սակայն, կասեցրել էր ծրագիրը՝ տասնյակ հազարավոր ուկրաինացիների թողնելով անորոշության մեջ։
Բանակցությունների ձախողման դեպքում նա պլանավորում է երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք կտարածվեն նրա առևտրային գործընկերների վրա։
168.am-ի հարցին, թե ե՞րբ է նախատեսված հաջորդ այցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանեց, որ սովորաբար կոմիտեն խոսում է կատարված աշխատանքի մասին, իսկ պլանավորված գործողությունների մասին՝ ոչ։
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց։
Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։
Ըստ Իսրայելի ԱԳՆ հայտարարության՝ Լոնդոնի ծրագրերը «վնաս են հասցնում Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելու ջանքերին»։
Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկում ցունամիի 4 ալիք է անցել։ Սևերո-Կուրիլսկի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։
Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին եւ ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են:
Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանը ժամանել է Բաքու
Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Ցնցման էպիկենտրոնը գտնվել է մարզի մայրաքաղաքից 149 կմ հարավ-արևելք՝ 17 կմ խորության վրա:
The Associated Press գործակալության հաղորդմամբ՝ Հավայիում ցածրադիր վայրերի բնակիչներին տարհանման կոչ է արվել։
ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հայտարարել է, որ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (նկատի ունի Մեղրիի հատվածով)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»:
Ֆրանսիան առաջիկա օրերին կսկսի օդից մարդասիրական օգնություն ցած նետել Գազա, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ֆրանսիական օդային դեսանտը կիրականացնի «աննախադեպ մասշտաբների մարդասիրական ճգնաժամի բախվող Գազայի քաղաքացիական բնակչության ամենաանհետաձգելի կարիքները բավարարելու համար», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ գործողությունների ընթացքում կձեռնարկվեն «առավելագույն նախազգուշական միջոցներ»՝ Գազայի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Օրեր առաջ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ևս մեկ անգամ հաստատեց, որ քննարկվում է Վրաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի կասեցման հարցը՝ երկրի ժողովրդավարական զարգացման գործում «լուրջ հետընթացի» պատճառով
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանի անհանգստությունը պայմանավորված է մի շարք նոր հանգամանքներով։ Ըստ նրա՝ դրանցից մեկն ու գլխավորը Թրամփի վարչակազմի ակտիվությունն է Հարավային Կովկասում, հատկապես՝ Երևան-Բաքու գործընթացում «տեղավորվելու» փորձերի համատեքստում։ Նրա խոսքով, վերջին շրջանում պարզ դարձավ, որ Թրամփը կոնկրետ շահագրգռվածություն ունի, ինչն Իրանը դիտարկում է՝ որպես սպառնալիք։
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն արդեն քաղաքացիների լայն շրջանակի հասանելի կդառնան։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած կրթական ներկայացվող այս արշավը հեռարձակվում է նաև հեռուստատեսությամբ։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Առաջին ու վերջին մահապատիժների ժամանակային միջակայքը 59 տարի է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Սկզբում մահապատիժները կիրառել են զինվորական ծառայությունից խուսափելու և ծանր հանցանքներ գործելու դեպքում: Իսկ հետո քրեական մեղադրանքներից բացի մարդկանց կախաղան են հանել նաև քաղաքական մեղադրանքներով: Ընդհանրապես ամենաշատ մահապատիժներն իրականացվել են 1920-1930-ական […]
Իսկ Արման Եղոյանները պետք է Աստծուն փառք տան, որ իրենց դատելու ժամանակ դատավոր լինի հենց Ռշտունին, այլ ոչ թե օրինակ Միքայել Սրբազանին, Սամվել Կարապետյանին, Բագրատ Սրբազանին կալանք տվածները…
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և Իրանը միշտ լավագույն հարաբերություններն է ունեցել Հայաստանի հետ, որը ծառայում է որպես երկրի կապող օղակ դեպի Եվրոպա, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է AP գործակալությունը։
Վրաստանում վառելիքի գինը բարձրացել է։ Գնի բարձրացումը սկսվել է հուլիսի 19-ին և պարբերաբար արտացոլվել է որոշ ապրանքանիշային բենզալցակայաններում։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաստում է՝ արցախյան հիմնախնդիրն այսօր միջազգային օրակարգում է, իհարկե, ոչ այն ծավալով, ինչը ցանկալի կլիներ՝ նկատի ունենալով արևմտյան պետությունների կողմից ընդունված բանաձևերն ու կոչերը:
Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» լիովին բխում է նաև Թուրքիայի շահերից և բնավ չի հակառակվում նրա տնտեսական ռազմավարությանը, ուստի երկու երկրների համատեղ ջանքերը և մյուս հարևաններին այդ ծրագրին մասնակից դարձնելը կարող են ճեղքում առաջացնել գործընթացում։ Խնդիրը շարունակում է մնալ Ադրբեջանը, որը, փաստորեն, շրջափակման մեջ է պահում ոչ միայն Հայաստանը, այլև՝ Թուրքիան։