Ներկայումս ԱՄՆ-ը չունի հստակ ձևավորված հարաբերություններ Փաշինյանի հետ․ Անդրկովկասն ԱՄՆ-ի առաջնահերթություններից չէ. Դուդակով

168TV«Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ-ամերիկանիստ Մալեկ Դուդակովն է։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տարածաշրջանային օրակարգերին վերաբերող հիմնական թեմաներին։

Մասնավորապես, քննարկվել է իրանա-իսրայելական հակամարտության սրման հնարավորությունը՝ հաշվի առնելով աճող լարվածությունը և երրորդ կողմերի ներգրավման ռիսկերը։ Քննարկվել է նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական կուրսը, մասնավորապես՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Հարցազրույցի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազդեցության վերափոխման գործընթացներին, այդ թվում՝ նրանց աճող մրցակցությանը և շահերի ոլորտների վերանայման փորձերին։

Դուդակովը նաև մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարները։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031