ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագիրն օգտագործում է որպես պատրվակ դիմակայության համար. Խամենեի

Ուրանի հարստացման և Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրները մի շարք երկրների կողմից՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ, օգտագործվում են որպես պատրվակ Իրանին դիմակայելու համար:

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Այն, ինչ նրանք ներկայացնում են որպես «միջուկային», «հարստացում», «մարդու իրավունքներ», պատրվակ է, և նրանց անհանգստության ու ընդդիմության հիմնական պատճառը նոր դիսկուրսի ի հայտ գալն է և Իսլամական Հանրապետության կարողությունները գիտության, հումանիտար գիտությունների, տեխնոլոգիայի և կրոնի ոլորտներում», – Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դրանք վերականգնելու փորձ արվի։

Տեսանյութեր

Լրահոս