«Սա պետության բացակայության ճգնաժամ է»

Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված անտառային հրդեհները մարել դեռևս չի հաջողվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելը խիստ քննադատությամբ է հանդես եկել իշխանության հասցեին՝ պնդելով, որ հրդեհների պայքարի հարցում բացթողումներ կան։

«Անտառների գլխավոր վարչությունն ունի կադրային ու նյութատեխնիկական լուրջ խնդիրներ», – հայտարարել է Օզելը։

Նա ընդգծել է, որ 2022-ից ի վեր գերատեսչության աշխատակիցների թիվը նվազել է մոտ 2300-ով, իսկ 29․000 հաստիք մնում է չլլրացված։ Բացի այդ նշում է, որ հրդեհաշիջման տեխնիկայի ու բյուջեի սղությունը հանգեցրել են նրան, որ «անտառապահները կրակի դեմ պայքարում են կարճաթև շապիկներով ու անբավարար սարքավորումներով»։

Օզելի խոսքով՝ 2025թ․ բյուջեով անտառների պաշտպանության համար հատկացված 32,5 մլրդ լիրայից (թուրքական արժույթ) առաջին կիսամյակում օգտագործվել է ընդամենը 38 տոկոսը։

«Ճգնաժամը, որն ապրում ենք, ճգնաժամ է, որտեղ մեր ժողովրդի կողքին պետություն չկա։ Մեծ պետությունը, ուժեղ պետությունը ժողովրդի անվտանգությունն ապահովող պետությունն է»,– ասել է վերջինս։

Տեսանյութեր

Լրահոս