Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, նախատեսվում է անցկացնել ՌԴ-ՀՀ-Վրաստան-Իրան կլոր սեղան քննարկում

Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» կազմակերպության հետ։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է կազմակերպության համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Հաջորդ ուսումնական տարում կողմերը նախատեսել են անցկացնել Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան կլոր սեղան, պատրաստել համատեղ վերլուծական զեկույց և կազմակերպել մի շարք համատեղ գիտական միջոցառումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031