Բաժիններ՝

Մանհեթենում հրաձգություն իրականացնողը երկտող էր թողել

Նյու Յորքում՝ Մանհեթենի երկնաքերներից մեկում հրաձգություն իրականացնող 27-ամյա տղամարդը երկտող էր թողել, որում մեղադրում էր Ֆուտբոլի ազգային լիգային իր ուղեղի վնասվածքի համար։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։

«Նրա մոտ երկտող կար։ Երկտողում նշվում էր, որ իր կարծիքով, ինքն ուներ քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիա՝ ուղեղի հայտնի վնասվածք, որն առաջանում է կոնտակտային մարզաձևերով զբաղվողների մոտ։ Կարծես, նա իր վնասվածքի համար մեղադրում էր Ֆուտբոլի ազգային լիգային», – ասել է Ադամսը CBS Mornings-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ 27-ամյա Շեյն Թամուրան մտել էր Մանհեթենի երկնաքերներից մեկը, որտեղ գտնվում էր Ֆուտբոլի ազգային լիգայի կենտրոնական գրասենյակը և մի շարք ֆինանսական հաստատություններ։ Նա 33-րդ հարկում կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ՝ սպանելով 4 հոգու, այդ թվում՝ մեկ ոստիկանի։ Այնուհետև նա ինքնասպան էր եղել։

Ադամսը հայտնել է, որ ըստ նախնական հետաքննության՝ հրաձիգը սխալ վերելակ է նստել և Ֆուտբոլի ազգային լիգայի կենտրոնական գրասենյակ հասնելու փոխարեն հայտնվել է Rudin Management ընկերության հարկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս