Փաշինյանը կաթողիկոսին փոխելու իրավունք չունի. քաղաքագետ Սեմյոն Բաղդասարով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին փոխելու իրավունք չունի երկու պատճառով: Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան RT-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:

Փաշինյանը հուլիսի 23–ին հայտարարեց, որ «Վեհարանն ազատագրելու» շարժման անդամները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների ու ինքը համապատասխանում է դրանց և կարող է առաջնորդել շարժումը։ Նա առաջարկեց Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո կաթողիկոսական տեղապահ նշանակել բարեվարքությամբ աչքի ընկնող ամուսնացյալ քահանայի, իսկ կաթողիկոսական նոր ընտրությունների առաջ աշխարհաբար թարգմանել «Կանոնագիրք» հայոց»–ը։

«Հայաստանում աշխարհիկ և կրոնական իշխանությունները բաժանված են։ ՀՀ Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ դերակատարություն ունի հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կյանքում: Կաթողիկոսը ցմահ ընտրվում է եկեղեցու բարձրագույն մարմնի կողմից, որում ընդգրկված են բոլոր երկրներում գործող թեմերի ներկայացուցիչները։ Թե ինչ կապ ունի նա (Փաշինյանը. խմբ.) այդ գործընթացի հետ, ընդհանրապես հասկանալի չէ», – ասել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ դա աներևակայելի բան է և անկարգություններ հրահրելու ակնհայտ ցանկություն, այս ամենի ֆոնին Փաշինյանը կարող է առավելագույնը հայտարարել, որ ընտրություններ չեն լինելու, իսկ նվազագույնը՝ պարզապես կալանավորի բոլոր ընդդիմադիր առաջնորդներին և ընտրությունների գնա, ըստ էության, առանց մրցակիցների։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։

Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։

Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031