Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի 26-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 48 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը մոտ ապագայում չկայանա, ապա «գնդակը կրկին եվրոպացիների և ամերիկացիների դաշտում կլինի» և սպառնացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Լիտվան իր տարածքում ուկրաինական զենքի արտադրություն կկազմակերպի. համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Լիտվայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց։
Ամրամ Մակինյանը միջնորդեց կարճել «Իսակովի հողերի» վարույթը. ապացույցներն ապօրինի են
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում: Լրատվամիջոցը, հղում անելով իսրայելական «Maariv» թերթին, գրել է, որ պաշտոնական Անկարայի` Լիբիայում իրականացրած դիվանագիտական և ռազմական քայլերը «արմատապես փոխում են Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»:
Հիմք ընդունելով 2023 թվականին Լոնդոնում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը՝ երկու կողմերը գնահատեել են ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել են բարձր մակարդակի պարբերական շփումների կարևորությունը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։
Թեհրանը կապեր է պահպանում Մոսկվայի և Պեկինի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ:
Ստորագրված համատեղ հռչակագրում ընդգծվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը։
«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ՝ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»,- այսօր դատարանի դիմաց 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»:
Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ։
Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 190-ը՝ վիրավորվել հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով:
Կիևի ռեժիմը և նրա եվրոպացի հովանավորները որոշել են չեղյալ համարել Անքորիջում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետագայում վերանայել դրանք։
Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ քաշված և խթանված խաղաղության նախաձեռնությունը լայն միջազգային աջակցություն և պաշտոնական ճանաչում է ստացել։
Սերժ Սարգսյանը հաղթանակ կերտած նախագահ է. առհասարակ ոչ մի ռեժիմից չի վախենում. Հենրիխ Դանիելյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում տոտալ անազատության վիճակ է:
Լիբանանի կառավարությունն առաջիկա օրերին կներկայացնի իր ծրագիրը «Հեզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ, որից հետո Իսրայելը հանդես կգա Լիբանանի տարածքից դուրս գալու առաջարկով։
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Կապանում ընթացող ժողովի շրջանակում դեսպանների հետ քննարկել է ՌԴ-ի հետ հարաբերություններն ու ՇՀԿ–ին անդամակցելու հայտը։
Ադրբեջանին զենքի վաճառքը սրել է Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները, որոնք ՀԱՊԿ-ի շրջանակներում համարվում են գործընկերներ:
#ՀԻՄԱ. ՀՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հասցրել է զանգվածային ավիահարվածներ. լրագրողներից մեկը սպանվել է առաջին, մյուսները՝ հաջորդ հարվածների հետևանքով:
Ավելի քան 420 մարդ է ձերբակալվել Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում Կարիբյան կառնավալի երկու օրերի ընթացքում: Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։
Վրաստանը պարտվեց միջազգային արբիտրաժում ռուսական «Ինտեր-Ռաո» էներգետիկ ընկերության դեմ բողոքարկումը։
Թեհրանը սպառնում է պատասխան միջոցներով Ավստրալիայից Իրանի դեսպանի արտաքսումից հետո:
Օգոստոսի 25-ին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել էր Լիբիայի արևելյան հատվածի զինված ուժերի հրամանատար Խալիֆա Հաֆթերի հետ։
AirIndia-ի Boeing 787 ինքնաթիռի աղետը կարող էր պայմանավորված լինել զուգարաններում ջրի արտահոսքով։ Այս մասին հայտնում է բրիտանական Mirror տաբլոիդը՝ հղում անելով փաստաբան, ավիացիայի հարցերով փորձագետ Մայք Էնդրյուսին, որը ներկայացնում է ավելի քան 90 զոհերի, այդ թվում՝ ավիավթարից զոհված 52 բրիտանացիներից մի քանիսի ընտանիքների շահերը։
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։
«Մեծ առումով նոր բան չի եղել, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել»: