«Տպավորություն ունեմ, որ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տպավորություն ունեմ, որ իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա:

Մի 2 ամիս է անցնի, շատերը չեն էլ հիշի, թե Կարապետյանին ի՞նչ թեմայով կալանավորեցին, որովհետև իշխանությունը գիտակցելով գործի դատարկությունը փորձում է նորանոր «հանցանքներ» պեղել:

Մեծ առումով նոր բան չի եղել, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031