
Վրաստանը պարտվել է միջազգային արբիտրաժում. կառավարությունը 76 միլիոն դոլար կվճարի «Ինտեր-Ռաո»-ին

Վրաստանը պարտվեց միջազգային արբիտրաժում ռուսական «Ինտեր-Ռաո» էներգետիկ ընկերության դեմ բողոքարկումը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ICSID) չի բավարարել Վրաստանի կառավարության բողոքարկումը և, համապատասխանաբար, ուժի մեջ է թողել «Ինտեր-Ռաո»-ին 76 միլիոն դոլար վճարել պարտադրող որոշումը։
«Ինտեր-Ռաո»-ն Վրաստանում գործող «Թելասի» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի սեփականատերն է։
2022 թվականին միջազգային արբիտրաժը Վրաստանի կառավարությանը պարտավորեցրեց «Ինտեր-Ռաո»-ին վճարել 76 միլիոն դոլար: Վրաստանի կառավարությունը բողոքարկեց արբիտրաժային որոշումը, սակայն` ապարդյուն:
Որոշումը նախատեսում է նաև տարեկան տոկոսների հաշվարկ, ուստի «Ինտեր-Ռաո»-ին վճարման ենթակա գումարն աճել է 76 միլիոն դոլարից ավելի: