Դարի մախինացիայի համար Նոբելյան մրցանակ չգիտեմ՝ Թրամփին կտա՞ն, թե՞ Նիկոլին էլ հետը. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում տոտալ անազատության վիճակ է:

«Այդ տոտալ անազատությունը վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Քաղաքացիներ, որոնք իրենց վրա զգում են այդ սահմանափակումները, և քաղաքացիներ, ում վրա վախի գործադրմամբ բռնաճնշումներով կարողացել են լռեցնել, ում թույլ չեն տալիս որևէ կերպ ներգրավված լինել իրենց երկրի, պետության հետագա ճակատագրի կամ որոշումների կայացման պրոցեսին: Այդ անազատությունը դրսևորվում է մի զինված խմբավորման կողմից, որն իրեն իշխանություն է Հայաստանում հռչակել: Ինչո՞ւ զինված, որովհետև ունեն հեղինակազրկված իրավապահ մարմիններ, որոնք, իհարկե, հարկադրանքը մոռացած՝ ուղղակի ծեծի, ջարդի և խոշտանգումների միջոցով ՀՀ քաղաքացիներին փորձում են լռեցնել: Մյուս կողմից անհայրենիք Նիկոլն է, որը ծախում է ՀՀ ցանկացած կտորը: Նրանց առաջարկը՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով կփորձի դեմ գնալ այս առաջարկված սխեմային, կարժանանա բազմաթիվ քրեական գործերի, կկարվեն բազմաթիվ քրեական գործեր»,- դատարանի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի դեմ «կարված քրեական գործը այդ շրջանակներում է»:

«Անհաջողության մատնվելով մեկ գործի շրջանակներում, հիմա փորձում են մի քանիսը միանգամից իբր թե այնպես անել, որ թույլ չտան նախագահը զբաղվի քաղաքական և պետության առաջ ծառացած խնդիրներով և հարցերով: Այս ամենին զուգահեռ՝ կա մի պրոցես, որը կարելի է անվանել դարի մախինացիան, որը դավաճան Նիկոլն իրականացրեց Ամերիկայում, այսինքն՝ հայկական պետականության հանձնումը… Դարի մախինացիայի համար չգիտեմ՝ Նոբելյան մրցանակ Թրամփի՞ն կտան, թե՞ դրա հետ մեկտեղ՝ նաև Նիկոլին կտան, բայց փաստն այն է, որ այսօր Ալիևը էլի ամեն հարմար առիթ օգտագործում է՝ մեզ էլի անվանելու թշնամական պետություն, թշնամական երկիր»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս