Բաժիններ՝

Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ

Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում շուրջ 400 մարդ է զոհվել, ավելի քան 190-ը՝ վիրավորվել  հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

«Վերջին 10 օրվա ընթացքում Պակիստանում տեղացած հորդառատ անձրևների և անսպասելի  հեղեղումների պատճառով զոհվել է 400 մարդ, ավելի քան 190-ը վիրավորվել է: Ավելի քան 20 հազար մարդ անօթևան է մնում», – նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Նշվում է, որ հեղեղումներից տուժածները բժշկական օգնության կարիք ունեն, նրանց անհրաժեշտ է մաքուր ջուր, հիգիենայի պարագաներ, շինանյութեր՝ կացարաններ կառուցելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը օգնություն ցուցաբերելու համար հատկացրել է 600 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս