Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։ Նա, իհարկե, ձևականորեն հայտարարեց […]
Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով: Այս մասին ասվում է դեսպան Աննա Իֆկովիցի թվիթերյան գրառման մեջ:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թվարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետերը, որոնք խախտել է Ադրբեջանը՝ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ:
Նիդերլանդները ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Այս մասին նշված է Նիդերլանդների ԱԳՆ Twitter-ի գրառման մեջ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն է։
168TV-ի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հնարավոր ելքերին, խաղաղապահների գործողություններին, ՌԴ դիվանագիտական զգուշավորությանը և ՀՀ իշխանությունների դիրքավորմանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Դեկտեմբերի 12-ից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները ամբողջությամբ կենտրոնացած են Արցախում ստեղծված՝ հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի ցեղասպան էության միջազգային հանրահռչակմանն ու Արցախի համար միջազգային զորակցության ապահովմանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։
«Ադրբեջանի իրական պահանջներն ուրիշ են եղել: Առաջին օրը տեղեկություն եղավ, որ Պուտինը խոսել է Ալիևի հետ, հետո՝ Փաշինյանի, հետո մի քանի ժամ հետո զանգել է Ալիևին: Դրանից հետո Արցախը հայտարարում է՝ ոչ մի բան չենք ընդունելու, այսպես կանգուն ենք մնում: Հայաստանը ձայն չի հանում, արդեն չորրորդ օրն է: Փորձում եմ այս ամենի մեջ դիտարկել գազային գործարքների խնդիրը, Մարիա Զախարովայի հայտարարությունները և ինձ մոտ գալիս է մի բան՝ առաջին օրը այնպիսի պահանջների շարք է եղել դրված, որ հասկանալի էր՝ դա լինելու է մեր վերջը: Արցախը ասել է՝ ոչ»
Հունաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Արդեն 72 ժամ է՝ Արցախը շրջափակման մեջ է: Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
«Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են և բազմաբնույթ:
Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:
«Հարկավոր է անհապաղ կարգի բերել բանակը և ասել՝ եղբայր, պատերազմը տանուլ չենք տալու, այն պատերազմում էլ չենք պարտվել, դա բոլորն էլ գիտեն։ Պետք է տեր կանգնենք Արցախին, մեր հայրենիքին, թե չէ այս ռեգիոնում կմնանք՝ որպես աննամուս ազգ, ու ապրելու ենք գլխիկոր»,- շեշտեց Մանվել Եղիազարյանը։
«Սա նաև ենթադրում է, որ շտապօգնությունն ու պարենային մատակարարումները ևս չեն կարող հասնել Լեռնային Ղարաբաղ։
«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը», – ասել է Վանգը։
Ավելին, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի միջոցով Լեռնային Ղարաբաղին գազի մատակարարման հաղորդվող խաթարումը մեծագույն մտահոգության առիթ է և ավելացնում է լուրջ հումանիտար հետևանքների ռիսկը»։
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը համապատասխան պարտավորություններ են ստանձնել, որոնք պետք է անվերապահ պահպանվեն. Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու Վաշինգտոնի հնարավորության վրա, այդուհանդերձ, ԱՄՆ-ն կարողանում է օգնել հակամարտությունից տուժածներին:
ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհը փակելուն։
Վաշինգտոնը Բաքվի հետ շփումների ընթացքում միշտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իսկ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելիս հաշվի է առնում տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունները:
Արդեն 4-րդ օրն է, ինչ թշնամի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 120.000-ից ավելի մարդ մնացել է շրջափակման մեջ։ Թշնամին դեկտեմբերի 13-ին էլ դադարեցրել է գազի մատակարարումը դեպի Արցախ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։ Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախի գազամատակարարումը խաթարելուն։
Բոլոր ճգնաժամային պահերին, բոլոր կողմերից հնչում են հասարակության համախմբման, միասնականության, բռունցքվելու մասին կոչեր։ Դրանք արդեն իսկ բավարար չափով հնչել են նաև անցած երեք օրերին, երբ Ադրբեջանը փակել է Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի բնակիչներին։
Կոնգրեսական Կոստան նշել է, որ Քդրբեջանը փակել է արցախը Հայաստանին կապող ճանապարհը և հարցրել, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է Միացյալ Նահանգները փորձել ձեռնարկել Արցախում ապրող հայերի համար, ևհետագա ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել՝ առանց վտանգելու արցախահայությանը։
Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։
Սա անընդունելի է, պետք է ասել, մենք պետք է արձագանքենք, պետք է գոռալ: Նոր ցեղասպանություն է նախապատրաստվում։ Գազի անջատումից հետո, Հայաստանի և Արցախի միջև մնացած միակ կապը կտրվել է:
Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և դրան հաջորդող զարգացումներին: Այս մասին նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով և հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախում ապրող 120 հազար հայի։