Քերըն Դոնֆրիդն ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանը կպնդի Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնում գտնվող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպմանը կպնդի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։ Քերըն Դոնֆրիդն այս մասին ասել է՝ պատասխանելով ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։

Կոնգրեսական Կոստան նշել է, որ Քդրբեջանը փակել է արցախը Հայաստանին կապող ճանապարհը և հարցրել, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է Միացյալ Նահանգները փորձել ձեռնարկել Արցախում ապրող հայերի համար, ևհետագա ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել՝ առանց վտանգելու արցախահայությանը։

Ի պատասխան Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է հարցին և ընդգծել, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք արել վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, և մենք հավատում ենք, որ այստեղ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- ասել է Դոնֆրիդը։

Այնւհետև Ջիմ Կոստան հետաքրքրվել է, թե ո՞ւր են տարել բանակցությունները մեկ շաբաթ առաջ վերջին զրույցից հետո։ «Նրանք հանդիպել են 2 շաբաթ առաջ, որից հետո դուք քննարկումներ եք ունեցել, այնուհետև միջանցքը փակելու հետ կապված միջադեպը տեղի ունեցավ»,- նշել է կոնգրեսականը։

Ի պատասխան Դոնֆրիդը նշել է․ «Ես կարող եմ ասել, որ, ճակատագրի բերումով, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Վաշինգտոնում է, և ես հնարավորություն կունենամ սա անմիջապես նրա հետ քննարկել, և ես կշարունակեմ պնդել ազատ տեղաշարժի վերականգնման շուրջ»։

Տեսանյութեր

Լրահոս