Եթե Ֆրանսիան օգնում է Ուկրաինային, պետք է օգնի նաև Հայաստանին․ Ռոշբլուա

Ֆրանսիացի նախկին պառլամենտական Ֆրանսուա Ռոշբլուան կոչով դիմել է նախագահ Մակրոնին: Ռոշբլուան Հայաստանի լավ բարեկամն է, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահն է եղել ժամանակին:

«Ադրբեջանը հերթական անգամ Թուրքիայի և նրա Գորշ գայլերի աջակցությամբ ագրեսիա է գործում Հայաստանի և Արցախի դեմ: Ֆրանսիական հեռուստաալիքներն ամեն օր ներկայացում են ուկրաինական պատերազմը և ոչ մի բառ չեն ասում Հայաստանի և Արցախի մասին:

Սա անընդունելի է, պետք է ասել, մենք պետք է արձագանքենք, պետք է գոռալ: Նոր ցեղասպանություն է նախապատրաստվում։ Գազի անջատումից հետո, Հայաստանի և Արցախի միջև մնացած միակ կապը կտրվել է:

Կոչ եմ անում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին` դատապարտել այս նոր ագրեսիան: Ադրբեջանը հերթական անգամ չի հարգում 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Եթե Ֆրանսիան զգալի օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, ապա նույնը պետք է անի Հայաստանին՝ հանուն Արցախի և նրա 120 000 բնակիչների գոյատևման!

Հանրապետության պարոն Նախագահ, խնդրում եմ, լսեք այս կոչը՝ հանուն Ֆրանսիայի պատվի:

Հարգանքներով` Ֆրանսուա Ռոշբլուա»:

Տեսանյութեր

Լրահոս