«Կասկածներ ունեմ, որ Ֆրանսիայի դեսպանն աշխատում է Նիկոլի իշխանությունն ամրապնդելու համար». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ եթե Արմեն Աշոտյանի դատական գործով նիստում թույլատրվեր վկաների հարցաքննություն լուսաբանել ուղիղ եթերում, ապա խոսքեր պետք չէին լինի հանրությանն ասելու համար, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։

«Այն բոլոր վկաները, որոնց վրա իբր թե պետք է ազդեր պարոն Աշոտյանը, ոչ միայն նրա դեմ որևէ բան չեն ասել, այլև նրա դրվագով ցուցմունք չեն տվել։

Այս դատարանը, այն դատախազները, որ այստեղ խրոխտ դեմքով գալիս-կանգնում են, ևս մեկ անգամ ապացուցում են այն փաստը, որ նիկոլահպատակ իրականությանն  իրենք համարժեք են ամբողջությամբ և պատրաստ են ցանկացած մարդու հարմարեցնել քրեական դատավարության օրենսդրության շրջանակներում կալանք կրելու՝ միայն մեկ բանի համար, որովհետև այդպես է պատվիրել անհայրենիք դավաճան Նիկոլը»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը՝ շեշտելով, որ տարիներ շարունակ կասկածներ ունի, որ, օրինակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գործում է ոչ թե հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու, զարգացնելու, այլ՝ Նիկոլ իշխանությունը պահելու և երկարաձգելու համար։

Կարդացեք նաև

«Ցավում եմ, ըստ էության, իմ կասկածները հաստատվում են, ինչը կարող է շատ բացասական անդրադառնալ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունների վրա»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս