Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնային    երկրի Անկախության օրվա առթիվ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում տարածված գրառման  մեջ։

«Լավագույն մաղթանքներն եմ հղում իմ լավ գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ։ Մեր ներգրավվածությունն ուժեղ է, այն արտացոլված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգում։ Ցանկանում եմ շարունակել այս բարեկամությունը դեպի նոր հանգրվաններ»,-նշել է Արարատ Միրզոյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728