
Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում․ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախի գազամատակարարումը խաթարելուն։
«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: Միացյալ Թագավորությունը հույս ունի, որ և՛ Ադրբեջանը ևՀայաստնը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Դոքըրթին :