Նա հիշեցրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրի իրականացման համար:
Այսօր Նիկոլ Փաշինյանի մոտ դրսևորվել են նրա մեջ նախկինում «նստած» բոլոր վատագույն հատկությունները, որոնցից մեկն է նեղացածությունը։ Այս մասին nsn.fm-ի եթերում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ «Խաղաղություն Ուկրաինայում» նախագծի շրջանակներում Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը ներգրավել է 19,5 միլիարդ դոլար և 1,44 միլիարդ եվրո ընդհանուր գումարի դրամաշնորհներ և վարկեր։
Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոն։
Այսպիսով եվրապատգամավորը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անդրադարձը ռուսական հումանիտար բեռն Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխելուն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20-ի շրջանակու նրա ունեցած քննարկմանը:
Այնուհետև Պուտինը զեկույց ներկայացնելու համար խոսք է տվել Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ կենտրոնացած չէ իմփիչմենթի հետաքննության վրա։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրացիներից կազմված կայուն կազմակերպված հանցավոր խմբի կողմից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016 թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:
Սեպտեմբերի 13-ին պաղեստինյան «ՖԱԹՀ» և «Համաս» շարժումների մամուլի ծառայությունները համատեղ հաղորդագրության մեջ հայտարարել են, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել փախստականների ճամբարում հրադադարի և ալ-Արմուշիի սպանության հետ կապված բոլոր անձանց լիբանանյան իրավապահ մարմիններին փոխանցելու շուրջ:
Սաջադ Կարիմը հավելել է, որ Թուրքիան քննարկումների մաս է, իսկ դերակատարում ունենալու ներուժ ունի նաև Պակիստանը։
Սնեգուրին կհուղարկավորեն Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը՝ կնոջ կողքին։
Նիկոլ Փաշինյանը POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ առիթներ ունեցել է Ուկրաինայի նախագահի հետ մեսիջներ փոխանակելու համար:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ։
Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիները սեպտեմբերի 8-ից պետք է տարանցիկ վիզա ստանան Միացյալ Թագավորության տարածքով այլ երկրներ մեկնելու համար։
Աշխարհում մոտ 2,6 միլիարդ մարդ 2023 թվականի դրությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ինչը 100 միլիոնով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքում շատ լավ գիտեն ռուսների ոչ ճկուն արտաքին քաղաքականության մասին, նաև գիտեն, որ չկա Արցախյան հարց՝ չկա ռուսական ներկայություն Հարավային Կովկասում:
Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է արել ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը։ Հայտարարել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպանը։
«Լիարժեք թափանցիկ ենք։ Ինչ խնդիրներ կան՝ խոսել ենք և շարունակելու ենք խոսել»,-Politico պարբերականի հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետը, պնդելով, որ արվում են քայլեր, որոնք բխելու է Հայաստանի պետական շահերից։
«Այդ մարդիկ հիմա պետք է ոչ թե բանտախցում լինեին, այլ խոշոր ստորաբաժանման հրամանատարի պաշտոնում, մարտական խնդիր պետք է դրված լիներ նրանց առջև: Եթե Միքայել Արզումանյանը, Գրիգորի Խաչատուրովը լինեին մեծ ստորաբաժանման հրամանատար, հարց է՝ թուրքերն առհասարակ այդ ուղղությամբ հարված կհասցնեի՞ն, թե՞ ոչ:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերը հանդես է եկել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:
Եվրահանձնաժողովը կգնահատի, թե ինչպես է Եվրամիությունը գործելու նոր անդամների անդամակցությունից հետո:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, երեկ խորհրդարանի միջանցքում ներկայացնելով իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ ընդիդմության պատկերացումները, հայտարարել էր, որ «Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին պահպանել ԿԺԴՀ-ի դեմ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ռեժիմը, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի համագործակցությանը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտությանը վերադառնալու կապակցությամբ։
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպարտամենտ) մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արցախում նման տրամադրություններ չկան և առհասարակ՝ շատ վտանգավոր է նման թեզեր բերել դաշտ, որովհետև դա նույնն է, ինչ հանձնվելը, նույնն է՝ հետ կանգնել հարյուրավոր տարիների պայքարից, որը հայ ազգը վարում է թշնամիների դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի գրառմանը, որով դիմել է Արցախի նախագահին ու ԱԺ նախագահին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել և արցախահայության համար «հումանիտար միջանցք» բացել։
Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե Դյու Բուսը խմբի անունից շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահին՝ Սամվել Շահրամանյանին։
Սեպտեմբերի 13-ին Իրաքի ԱԳՆ ղեկավարը ժամանել էր Թեհրան, որտեղ իրանցի իր գործընկերոջ հետ բանակցություններում քննարկել էր հարցեր՝ կապված քրդական խմբավորումների զինաթափման հետ, ինչպես նաև այդ համաձայնագրի կատարման ժամկետները։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր թիմակցի՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խնդրանքով մեկնաբանեց Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որում նա ասել էր, որ այդ միջանցքը կարևոր է, որի վերաբերյալ Ադրբեջանի հետ ինտենսիվ աշխատում են։