Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը․ Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը խոսել է նաև ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների մասին։

«Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-ասել է Էրդողանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031