Բաժիններ՝

Սպառնալիքները մեզ չեն ստիպի հանձնվել․ «Հըզբոլլահի» առաջնորդ

Սպառնալիքները չեն ստիպի «Հըզբոլլահին» հանձնվել, լիբանանյան շարժումը պատրաստ է և՛ խաղաղության, և՛ պաշտպանության, հայտարարել է դրա առաջնորդ Նաիմ Ղասեմը։

«Սպառնալիքները մեզ չեն ստիպի հանձնվել։ Մեզնից չեն կարող պահանջել մեղմացնել մեր դիրքորոշումը կամ վայր դնել զենքերը շարունակվող ագրեսիայի լույսի ներքո»,– ասել է Ղասեմը։

Ավելի վաղ լիբանանյան քաղաքական շրջանակների մի աղբյուր Ռիա Նովոստիին հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժումը դեմ չի լինի Լիբանանի իշխանությունների՝ նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի կողմից ներկայացված համաձայնեցված դիրքորոշմանը շիաների դիմադրության զինաթափման վերաբերյալ ԱՄՆ առաջարկվող նախաձեռնությանը, եթե հայտարարված դիրքորոշումը արտահայտի ազգային համաձայնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031