Բաժիններ՝

Մահացել է ավստրալացի դերասան Ջուլիան Մակմեհոնը

57-ամյա ավստրալացի դերասան Ջուլիան Մակմեհոնը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Այս մասին հայտնել է նրա կինը՝ Քելլի Մակմեհոնը։«Ջուլիան սիրում էր կյանքը, իր ընտանիքը, ընկերներին, իր աշխատանքն ու երկրպագուներին։ Նրա ամենամեծ ցանկությունն էր մարդկանց ուրախություն պարգևել։ Մենք գնահատում ենք նրա թողած հիշողությունները»,-նշված է Մակմեհոնի կնոջ ուղերձում։

Դերասանը հանդիսատեսին հայտնի է «ՌԵԴ», «Ֆանտաստիկ քառյակը», «Ֆանտաստիկ քառյակը. Արծաթյա սերֆերի ներխուժումը» ֆիլմերից, ինչպես նաև «Charmed» («Կախարդվածները»), «Nip/Tuck» և «FBI: Most Wanted» հեռուստասերիալներում իր դերակատարումներից։

Մակմեհոնը ծնվել է 1968 թվականին Ավստրալիայում, երկրի նախկին վարչապետ Ուիլյամ Մակմեհոնի որդին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031