Բաժիններ՝

ՌԴ առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ Շվեդիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ

Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ ռուսական առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կկանչվի դեսպանը»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:

Ավելի վաղ Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը կրկին հարձակման էր ենթարկվել, նրա տարածքի վրա դրոնից ներկ էին շպրտել: Նման միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում արդեն ավելի քան մեկ տարի շարունակ։

ՌԴ դեսպանատունը տեղական իշխանություններից պահանջել է դեսպանատան և առևտրային ներկայացուցչության դեմ ԱԹՍ-ների հարձակումների լիարժեք հետաքննություն անցկացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս