Յուսաֆը և Էրդողանը հանդիպել են Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում: Հանդիպմանը բրիտանական կառավարության ներկայացուցիչ ներկա չի գտնվել, ինչն, ըստ լորդ Քեմերոնի, արարողակարգի խախտում է։
Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 10-ի երեկոյան տեսաուղերձում Հունգարիայի վարչապետի հետ զրույցն անվանել է «անկեղծ»։
Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Ֆիդանը նաև նշել է՝ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպման Ժամանակ հայտարարել է, որ համաժողովից առաջ իր առաջին հանդիպումը կլինի Հայաստանի ԱԳ նախարարի հետ։
Վերջին անգամ իսրայելական օդուժը Դամասկոսի վրա հարձակվել էր դեկտեմբերի 2-ին։ Հարվածը հասցվել էր Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը ծառայում է որպես կառավարական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների առաջադիրք։ Ըստ ԶԼՄ-ների՝ զոհվել էին երկու իրանցի խորհրդականներ, ևս յոթը` վիրավորվել։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալը որակելով խիզախություն։
Հայկական բիզնեսը և, հատկապես գյուղմթերքը, Լարսի անցակետով ռուսական շուկա մտնելու հարցում հերթական անգամ պիտի բախվեր խնդիրների, մեծ վնասներ կրեր, որպեսզի իշխանությունները հիշեին արտահանումը դիվերսիֆիկացնելու, նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության, «բոլոր ձվերը մեկ զամբյուղում չդնելու» կարևորության մասին։
Անցյալ շաբաթ Զելենսկին պետք է տեսաճեպազրույց անցկացներ սենատորների հետ, սակայն վերջին պահին չեղարկեց այն, երբ «ինչ-որ բան տեղի ունեցավ», լրագրողներին ասաց Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:
Այժմ Գերմանիան սահմանափակվել է Հայաստանին հումանիտար և դիվանագիտական աջակցությամբ։ Այսպես, նոյեմբերի սկզբին Բեռլինը խոստացել էր 9,3 մլն եվրո հատկացնել Հայաստանում արցախցի փախստականներին օգնելու համար։
Խան Յունիսը Գազայի հատվածի գլխավոր քաղաքն է՝ շուրջ 626 000 բնակիչներով, որոնց միացել են նաև Գազայի հատվածի հյուսիսից տեղահանվածները։
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովը արձանագրում է ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների ակտիվացում՝ կապված նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։
ԵՄ վիճակագրական գործակալության («Եվրոստատ») հետազոտության արդյունքները փաստում են, որ Ավստրիան 27 անդամ ունեցող Եվրամիության ամենաերջանիկ երկիրն է, գրում է independent.co.uk-ը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելին կոչ է արել ավելին անել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանից մի քանի արձակումներ է արձանագրել և պատասխան կրակ է վարում:
Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտնել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:
Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։
Երկրի ապագան կախված է հատուկ ռազմական գործողության մասնակիցների մարտական աշխատանքից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի հերոսների հետ զրույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Եգիպտոսում մեկնարկել են համընդհանուր նախագահական ընտրությունները. դրանք ամբողջ հանրապետությունում կտևեն երեք օր՝ մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Քվեարկության արդյունքները պետք է հրապարակվեն 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում:
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել են դրական զարգացումները և վերջին քայլերը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, ասվում է ԱՄԷ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
The Wall Street-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը նախընտրական հարցումներում Ջո Բայդենից առաջ է անցել 4%-ով։
Գերմանիայում ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում գտնվող անձանց անունից ապաստան ստանալու ավելի քան 325 հազար դիմում է ներկայացվել, ինչը 60%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Անհերքելի է՝ Ռուսաստանն ունի իր մեղավորության չափաբաժինն Արցախում կատարվածի համար, բայց անհերքելի է նաև այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում կատարվողի գլխավոր պատասխանատուն Հայաստանի այս պահի իշխանությունն է: Իսկ եթե անգամ Ռուսաստանը մեր նկատմամբ իրեն պահել և պահում է ոչ բարեկամական, ապա դրա պատճառը մեր սխալ քաղաքականությունն է։
Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է, որ Պանամայի ջրանցքում երաշտը և Սուեզի ջրանցքում բեռնատար նավերի վրա հարձակումները կարող են սահմանափակել երթևեկությունը կարևոր առևտրային ուղիներով։
Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) 2020թ. օգոստոսի 28-ին ներկայացված գանգատը 3 տարի անց ստացավ խայտառակ պատասխան: 3 տարի պահանջվեց՝ ՄԻԵԴ-ը հասկանա, որ ՍԴ 4 դատավորների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցն իր քննությանը ենթակա գործ չէ:
Բայդենի վարչակազմի դեռ անհաջողության մեջ է՝ Ուկրաինայի և Իսրայելի համար նախատեսված ու տասնյակ միլիարդավոր դոլարներ կազմող աջակցության փաթեթի շուրջ Կոնգրեսի հանրապետականների հետ համաձայնության հասնելու գործում։ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել է, թե պատրաստ է փոխզիջման գնալ ԱՄՆ սահմանների հարցում: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։