
ԱՄՆ պետդեպը հաստատել է 203.5 մլն դոլարի զինտեխնիկայի վաճառքն Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն) կից գործող պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը հայտնել է, որ Պետդեպը հաստատել է Ուկրաինային տրվող ռազմական նոր վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն հաստատել է 203.5 մլն դոլար արժողությամբ ռազմական վաճառքը, որը ներառում է հաուբիցների մասեր և լոգիստիկ ծառայություններ։
Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին և կամրապնդի տեղական պաշտպանական ենթակառուցվածքները։ Հայտարարվել է նաև, որ վաճառքի գլխավոր կապալառուն կլինի Մեծ Բրիտանիայում գործող «BAE Systems»-ը, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։