
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում հայտարարվել է պատերшզմшկան ժամանակների ռпւմբի հայտնաբերման պատճառով ամենամեծ տшրհանման մասին

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի մոտ 17 000 բնակիչներ ստիպված կլինեն լքել իրենց տները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի հայտնաբերումից հետո, ինչը քաղաքի պատմության մեջ կլինի ամենամեծ տարհանումը։ Այդ մասին տեղեկացնում է Sächsische Zeitung պարբերականը։
«Ավելի վաղ շինարարները Դրեզդենի փլուզված Կարոլաբրյուկե կամրջի վրա աշխատելիս հայտնաբերել էին բրիտանական 250 կիլոգրամ քաշով ավիառումբ։ Մասնագետները նախատեսում են այն վնասազերծել մեկ օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ տարհանման գոտում են հայտնվել քաղաքային վարչակազմը, ոստիկանության բաժանմունքը, մի քանի թանգարաններ, բնակելի շենքեր, մանկապարտեզներ և ծերանոցներ։