Բաժիններ՝

Թանգարանի աշխատակիցը 20 տարի շարունակ գողացել է ցուցանմուշներ և վաճառել 69,000 դոլարով

Մեծ Բրիտանիայում Գրեսենհոլլ գյուղի գյուղատնտեսական կենցաղի թանգարանի աշխատակցին մեղադրել են ցուցանմուշներ գողանալու և դրանք աճուրդներում վաճառելու մեջ։ Այս մասին գրել է Eastern Daily Press-ը։

Կատարված հետաքննության համաձայն՝ 66-ամյա Սթիվեն Հարիսը օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ թանգարանի հավաքածուից արժեքավոր իրեր հանելու համար։ 20 տարի շարունակ նա աճուրդի է հանել թանկարժեք ափսեներ, կերամիկական իրեր, մետաղադրամներ և այլ հնություններ։ Ենթադրվում է, որ այդ բոլոր իրերը նա վաճառել է մոտավորապես 52 հազար ֆունտ ստերլինգով:

Հարիսը չի ընդունել իր մեղքը։ Նրան ազատ են արձակել գրավի դիմաց, և այժմ նա սպասում է դատավարությանը, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031