
Կինը փոքրիկ ձուկ է որսացել և յուրահատուկ ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ի մի բնակչուհի բռնել է 272 գրամ քաշով ադամանդյա ցիխլազոմա և սահմանել յուրահատուկ ռեկորդ։ Այս մասին հայտնում է San Angelo LIVE! կայքը։
Փոքրիկ ձուկը բռնել է Կեյլին Ռիվերա-Կուքը Տեխաս նահանգի Սան-Անդջելո քաղաքից։ Չնայած ձկնորսության համեստ արդյունքին, այն իր տեսակի մեջ առաջինն է դարձել Սփրինգ Քրիք ջրամբարում, որը գտնվում է Մերցոն քաղաքի մոտակայքում։
Ադամանդյա ցիխլազոմաները երբեմն կոչվում են նաև Ռիո Գրանդեի ցիխլազոմաներ, քանի որ հիմնականում բնակվում են այդ գետում՝ Կոլորադո նահանգի տարածքում և Տեխասի հարավում։ Սակայն հյուսիսում, որտեղ ձկնորսություն էր անում Կուքը, այս տեսակն առաջին անգամ է հայտնաբերվել։
Ռիվերա-Կուքը ներկայացրել է իր որսը Սփրինգ Քրիք ջրամբարի պաշտոնական ձկնատեսակների ցանկում գրանցելու համար։ Վճիռը հաստատվելուց հետո նա կդառնա այս տեսակի ձուկ որսացող առաջին պաշտոնական ռեկորդակիր կինը։