Ուրբաթ օրը Թրամփը, Փաշինյանը և Ալիևը համատեղ հայտարարությամբ հանդես կգան. կստորագրվի մտադրությունների հուշագիր

Ադրբեջանական Minval կայքի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս ուրբաթ Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունենալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպումների ժամանակացույցի համաձայն՝ Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով՝ ժամը 14:30-ին, իսկ Ալիևի հետ՝ 15:20-ին։ Ըստ կայքի, այդ օրը ժամը 16:00-ին տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ Թրամփը ներկա կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև մտադրությունների մասին հուշագրի ստորագրմանը, որը խորհրդանշում է նրանց «պարտավորությունը վերջապես խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031