
Ղազախստանը նախատեսում է մինչև 2029 թվականը զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հասցնել 10 միլիարդ եվրոյի և տարեկան ապահովել 15 միլիոն զբոսաշրջիկ

Ղազախստանը ցանկանում է ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել և բարձրանալ Համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջության զարգացման ինդեքսի վարկանիշային աղյուսակում։ Այդ նպատակով նախատեսվում է մինչև 2029 թվականը զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հասցնել 10 միլիարդ եվրոյի և տարեկան ապահովել 15 միլիոն զբոսաշրջիկ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Ղազախստանի կառավարությունը զարգացնում է ենթակառուցվածքները, ընդլայնում երկաթուղային ցանցերը և ներդնում թվային լուծումներ։ Արհեստական բանականությամբ աշխատող նոր հավելվածը կհեշտացնի ամրագրման և նավիգացիայի գործընթացը։ Բայկոնուրի նման եզակի զբոսաշրջային վայրերի զարգացումը ներառում է հյուրանոցների և մանկական ճամբարների ստեղծում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նոր օդանավակայանն իր հերթին կապահովի Կատոն-Կարագայ երթուղու հասանելիություն, իսկ սահմանային հսկողությամբ արդիականացված երկաթուղին Կենտրոնական Ասիայում ճանապարհորդությունը կդարձնի ավելի հեշտ և հարմար։