Բաժիններ՝

Պետքարտուղարությունը հաստատել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի այցը Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի այս շաբաթ կայցելի Ռուսաստան, հաստատել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Սակայն, գերատեսչությունը հրաժարվել է հաղորդել այցի մանրամասները, դրանց թվում՝ բանակցությունների օրակարգը։

«Նախևառաջ, նախագահ [ԱՄՆ Դոնալդ Թրամփը], իհարկե, [ավելի վաղ] նշել է, որ հատուկ բանագնաց Ուիթքոֆն այս շաբաթ ուղևորվում է Ռուսաստան։ Մենք կարող ենք հաստատել դա մեր ամբիոնից։ Ես մանրամասներ չունեմ ձեզ համար, թե ինչ է դա ներառելու»,- Վաշինգտոնում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։

Այցի կոնկրետ ամսաթվերը նույնպես չեն հրապարակվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ից մեկնել է ինքնաթիռ, որի մեջ, ենթադրաբար, եղել է Ուիթքոֆը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս