Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը:
ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում կա 1400 զոհ։ Առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։
Պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հաջորդ հարցին` ՌԴ նախագահն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Պուտինի խոսքով՝ թեմաները, բացի երկկողմ օրակարգից, ներառել են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան: Երկօրյա այցի ընթացքում Լավրովը հանդիպում կունենա հյուսիսկորեացի իր պաշտոնակցի հետ։
Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Մուշիկիվաբոն նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է պաշտպանվեին։
Նիկոլ Փաշինյանը կոնկրետ երկիր չի նշել, ասել է միայն, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով՝ Եվրախորհրդարանում դաշնակիցների հասցեին հնչեցրած Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները:
Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ, և դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության ստանձնումը չորս տարով։
Դատապարտելով առնվազն 500 մարդու կյանք խլած հարձակումը՝ Իրանը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու «ռասիստական սիոնիստական ռեժիմին»։
Հայաստանի հետ հակամարտության ֆոնին՝ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին էլեկտրոնային լրտեսական կայաններ կառուցել երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանի մոտ: Այս մասին ասված է իտալական «Միջազգային հարաբերությունների վերլուծության ինստիտուտի» հոդվածում։
ԱՄՆ նախագահը նաև խոսել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների մասին՝ հայտնելով, որ դրանց զոհ է գնացել 31 ԱՄՆ քաղաքացի։
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ՝ ՀՀ տարածքի ռազմավարական նշանակության շրջան, X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։
Նախարարի խոսքով՝ Պաղեստինի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո Հորդանանի ղեկավարությունը «որոշում կայացրեց չանցկացնել այդ գագաթնաժողովը՝ ընդգծելով, որ մենք ցանկանում ենք, որ նման գագաթնաժողովի միակ հնարավոր արդյունքը, եթե այն կայանա, լինի պատերազմի կանխումը, պաղեստինցիների մարդկային արժեքի հարգումը և նրանց այն օգնության տրամադրումը, որին նրանք արժանի են»:
Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։ Դեսպան Մկրտչյանը նման կարծիք է հայտնել «CNN Հունաստան»-ին տված հարցազրույցում։
Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարն ասաց, որ իրենք հետևում են Միավորված ազգերի կազմակերպությունից եկող բոլոր երկխոսություններին ու եզրահանգումներին:
Հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։
Բորելը շեշտել է, որ Իսրայելի բանակի հրահանգը, որ 24 ժամում 1 միլիոն մարդ տեղափոխվի Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավ, հնարավոր չէր իրագործել՝ հաշվի առնելով նաև այն, որ չկան փոխադրամիջոցներ։
Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևը թվիթեյան իր էջում գրում է. «Լինել ադրբեջանցի՝ նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուսական գրականություն, ունենալ հայկական ճարտարապետություն, դավանել արաբական կրոն, նշել թալիշական տոները, գնել արևմտյան տեխնիկա, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի: Բայց, ի վերջո, դուք պնդում եք, որ ամեն ինչ ձերն է, և դուք ատում եք այս բոլոր ժողովուրդներին, ովքեր ձեզ տվել են այս ամբողջ գեղեցկությունը»:
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը գնահատում է անպատասխանատու և սադրիչ։ Պաշտոնյան այս առումով հատկապես մատնանշել է ելույթի այն մասը, որ վերաբերում է Ռուսաստանին և ռուս-հայկական հարաբերություններին:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե լուսանկարների վերլուծությունն ապացուցում է, որ Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի պատճառը Իսրայելի ավիահարվածները չեն։
Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց Իսրայելին, բայց ոչ Հայաստանին և Արցախին:
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևելյան Երուսաղեմում սուգ է հայտարարվել, արաբական Երուսաղեմի բոլոր արաբներն արդեն գործադուլ են հայտարարել, բոլոր խանութները փակ են։ Ամեն կողմում բողոքի ակցիաներ են, Գազայի հատվածում մարտերը սկսվելուց մեկ օր հետո արաբական Երուսաղեմում, այսինքն՝ արաբական թաղամասերում ցույցեր են, թեպետ սրա մասին շատ չի խոսվում, արաբական պաղեստինյան ինքնավար մարզի շրջաններում էլ ցույցեր են, տեղեկություններ կան, որ զինյալ խմբերը զինվորների հետ միասին պարբերաբար կռվում են։
Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքում երկար տարիներ անց ի վերջո ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու նոր համայնք եւ մատուցվեց առաջին պատարագը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։
Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը։ Հրթիռն ընկել է բազմաբնակարան շենքի վրա։ Միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4 մարդ՝ վիրավորվել։ 3 մարդ անհետ կորած է։
ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։
Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով գրեթե՝ երդվեց, թե մենք «ոչ մի վեկտոր չենք փոխում»: