Նույն օրը, երբ Ռուսաստանի պետդուման չեղարկել էր միջուկային զենքերի փորձարկումների արգելքը, Միացյալ Նահանգները փորձարկումներ էր անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Ըստ փոխնախարարի՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեին կից նաև ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի շրջանակներում կիրականացվի պարենային անվտանգության հետ կապված հարցերի լուծման աշխատանքը։
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների ներդրման գործընթացում կարևոր դերակատարություն ունենալու համար։ Նախարարը նշել է, որ խնամատարության ինստիտուտի կայացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից և հույս հայտնել, որ իրականացվող բարեփոխումները կբարելավեն ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը լրագրողներին հայտնել է, որ հրթիռները և ԱԹՍ-ները խոցվել են Կարմիր ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի «Քարնի» կործանիչ ռազմանավի անձնակազմի կողմից։
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։
Իսրայելից վերադառնալուց հետո Բայդենը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ պետք է դիմի ԱՄՆ կոնգրեսին Ուկրաինային և Իսրայելին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցով։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ակնկալվում է, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ի՝ օրվա երկրորդ կեսին։
Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։
«Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել՝ ինչպես բալթյան երեք երկրները՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած տատանում, գնացեք Վա-բանկ: Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ» ։
Թերևս, սա նկատի ուներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ հոկտեմբերի 17-ին դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանի իշխանությունը, նաև Արցախի նախկին իշխանությունը։
2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը 23,5 մլն դոլարից նվազել է մինչև 1,08 մլն դոլար, գրում է BusinessPressNews-ը:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է իբրև Հայաստանում Թուրքիայի և Արևմուտքի դեսպանի ելույթ:
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում հնչել են հրթիռային հարվածների սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ:
«Սփյուռքից վերադառնալու համար և ժողովրդավարությունը, և անվտանգությունը կարևոր են, բայց առաջնայինն անվտանգությունն է, բայց այդ առումով մենք այսօր երաշխիքներ չունենք»,- եզրափակեց Դավիթ Մնացականյանը։
Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներն իրենց հերթական հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Հակված եմ կարծել, որ զսպում տեղի կունենա` ելնելով նույն մտավախություններից, որ հակամարտությունների, պատերազմների միաժամանակ բռնկում ձեռնտու չէ ոչ տարածաշրջանային խաղացողների, ոչ աշխարհաքաղաքական կենտրոնների համար, քանի որ պատերազմների սահմանները նման իրավիճակում դժվար է պահպանել։ Եթե չպահպանվի, ապա կմեծանա ընդլայնված պատերազմի վտանգը։ Իրանի մասնակցությամբ դա կարող է իրական թվալ։
Լրատվամիջոցների առջև ելույթում Ռիշի Սունակը ողջունել է այն, որ Իսրայելը համաձայնել է թույլ տալ հումանիտար մատակարարումների մուտքը Գազա։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն ի վիճակի է հարվածել Իսրայելին ոչ միայն ցամաքով և օդից, այլ նաև ծովում։ Իսլամական խմբավորումն ունի անօդաչու ստորջրյա մեքենաներ, որոնք ունակ են վնասել Թել Ավիվի ծովային հաղորդակցությունները։
Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը սպանվել են Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո Իսրայելը հարվածներ է հասցնում ոչ միայն Գազայի հատվածին, այլև Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների՝ ի պատասխան այնտեղից իրականացվող հարվածների։
Գերմանիայի իշխանություններն արգելել են նմանատիպ ցույցերը, որոնք կազմակերպվում են՝ ի պատասխան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Լիբանան՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի ֆոնին այցելելու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ծառայող գերմանացի զինվորականներին։
«2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած՝ պաշտոնական Երևանն Արցախի համար դարձել է սոցիալական հաբ՝ մեծ հասարակական կազմակերպություն:
Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները։
«Տարածաշրջանային լարումների ու աշխարհաքաղաքական առկա իրավիճակում Հայաստանի ներկա իշխանությունների կողմից վատից վատագույնի հասցված իրավիճակը, կարծում եմ, հնարավոր կլիներ մի փոքր մեղմել՝ ճիշտ դիվանագիտության միջոցով»,- «Հայկական օրակարգ»-ի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Այդուհանդերձ, նա արձանագրեց, որ այս պահին Հայաստանն այդ հնարավորությունը չունի, իսկ լծակ ունեցողները հակառակ մոտեցում են ցուցաբերում: