Կասկած չունեմ՝ Հայաստանը Սահմանադրությունից կհանի տարածքային պահանջները. Իլհամ Ալիև

Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևն ասել է՝ կասկած չկա, որ Հայաստանը Սահմանադրությունից կհանի տարածքային պահանջները։

«Հակառակ դեպքում, դա անհարգալից կլինի, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումը հասկանում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, խաղաղության համաձայնագիր ստորագրելիս բոլոր հարցերը պետք է լուծվեն և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն այնտեղից, կասկածներ չունեմ այս հարցում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031