«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էներգետիկ հզորությունների կառուցման զանազան համակցված տարբերակներ․ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) X սոցիալական ցանցում հայտնել է նավի վրա հարված հասցնելու մասին, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր տեղափոխում։
Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 2 վագոն կարբամիդ և 1 վագոն ալյուր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ը պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման և խաղաղության համար, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել են Կրեմլի պաշտոնական կայքում։
Իսրայելը պաշտոնապես ընդլայնել է Լիբանանի հարավում իր ռազմական գործողությունների շրջանակը և տեղի բնակիչներին հրահանգել անհապաղ լքել իրենց տները։ Ինչպես հայտնում է France24-ը, բանակը պատրաստվում է հուժկու հարվածներ հասցնել նոր ձևավորված մարտական գոտում։
Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ ԵՄ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են ուկրաինական մայրաքաղաքում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Հորմուզի նեղուցի վերահսկողության կառավարման նկատմամբ։ Այդ մասին մայիսի 27-ին հաղորդվել է ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) կայքում։
ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե նրա հետ բանակցությունները չհանգեցնեն այնպիսի համաձայնության, որը կկանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ի կողմից Բենդար Աբբասի օդանավակայանի ծայրամասում գտնվող օբյեկտին հասցված հարվածներին ի պատասխան հարձակում է իրականացրել ամերիկյան ռազմական բազայի վրա։ Համապատասխան հայտարարությամբ կորպուսը հանդես է եկել մայիսի 28-ին։
Չինաստանում գերբեռնված ավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այդ մասին մայիսի 28-ին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի գիշերը հարձակվել են Իրանի տարածքում գտնվող չնշված օբյեկտի վրա, հաղորդում է CNN-ը։
Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գալիք խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Սոցցանցային իր էջում Թրամփն աննախադեպ բան է արել՝ նախընտրակամ փուլում անդրադառնալով մեկ այլ երկրի համապետական ընտրությանը՝ աջակցություն հայտնելով կոնկրետ թեկնածուի։
Ֆիլմի անվանումը, թողարկման ամսաթիվը և դերասանների անունները դեռևս հրապարակված չեն։
Նիդեռլանդներն ականազերծող նավ են ուղարկում Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակում։ Այդ քայլը հնարավորություն կտա նավն օպերատիվ կերպով տեղափոխել ռազմավարական Հորմուզի նեղուց այն դեպքում, եթե դաշինքը համաձայնեցնի միջազգային առաքելությունը Իրանում պատերազմի ավարտից հետո։ Դրա մասին չորեքշաբթի հայտնել են պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզը և արտգործնախարար Թոմ Բերենդսենը երկրի խորհրդարանին ուղղված պաշտոնական նամակում, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ն և Թաիլանդը քննարկում են բնական գազի մատակարարման համաձայնագիրը, այս մասին գրում է Reuters-ը։
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը՝ կառավարող և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ձայների մեծամասնությամբ վերջնականապես ընդունել է օրինագիծ՝ վարչապետի և Ազգային հետախուզական վարչության (ԱՀՎ) գլխավորությամբ Ազգային հետախուզական խորհրդի (ԱՀԽ) ստեղծման մասին, որը կզբավի տեղեկատվության հավաքմամբ և մշակմամբ: Ստորին պալատը օրինագծին հավանություն էր տվել ապրիլի 23-ին:
Մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են ԼԺՀ Սվատովոյի շրջանում քաղաքացիական ավտոմեքենային Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին MAX հարթակում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում ոչ մի երկրի չի թույլատրվի վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը։ Նա նախազգուշացրել է, որ Վաշինգտոնն առանց տատանվելու կկիրառի ռազմական ուժ, եթե որևէ կողմ փորձի միանձնյա գերիշխանություն հաստատել այս առանցքային միջազգային ջրային զարկերակի նկատմամբ, հայտնում է Fox News-ը։
«Ես պնդում եմ, որ հենց սա էլ նպատակն է եղել, որը դրդված է հենց Արևմուտքի քաղաքականությունից։ Այսինքն`նպատակ չկա դիվերսիֆիկացիայի․ դա ուղղակի քարոզչական հայտարարություն է։ Իրականությունն այն է, որ ցանկություն կա ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի նվազեցման»,- հավելեց նա։
Իսպանական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իշխող ԻՍԲԿ-ի (Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն) Մադրիդի գլխավոր կենտրոնակայանում։ Քննչական գործողություններն ընթանում են ֆինանսական մեքենայությունների լայնամասշտաբ հետաքննության շրջանակում, որոնցում ներքաշված են երեք նախկին բարձրաստիճան կուսակցական և մի խումբ անձինք, որոնք, ենթադրաբար, փորձել են հակաօրինական ազդեցություն ունենալ դատական և ոստիկանական հետաքննությունների ընթացքի վրա, հայտնում է AP-ն։
Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք, իրականում, շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին գտնվում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թրամփին ներկայացնելով Հայաստան կատարած այցի արդյունքները:
Թեհրանը չի ստանա պատժամիջոցների ռեժիմի մեղմացում՝ իր բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու դիմաց, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այսպիսով ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ այնտեղ նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, կարող են վերանայվել գազի, նավթամթերքի և մի շարք ռազմավարական ապրանքների արտոնյալ պայմանները։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած հնարավոր համաձայնագրի գլխավոր և «իրական երաշխավորը» Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպում կազմակերպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«Ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրում, դու մեր ռազմավարական գործընկերն ես, դե վճարի՛ր դրա համար քո հանածոներով, կոմունիկացիաներով և աշխարհաքաղաքական պոտենցիալով»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խոստացել է հասնել առավելագույնս շահավետ գործարքի կնքմանը՝ Իրանի հետ պատերազմն ավարտելու համար: Նա կոշտ նախազգուշացրել է Թեհրանին, որ հակամարտությունը ձգձգելու և Վաշինգտոնում քաղաքական իրադրության փոփոխությանը սպասելու՝ ռեժիմի փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ ինքը «չի անհանգստանում միջանկյալ ընտրությունների պատճառով», հայտնում է CNN-ը։