Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել

Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 2 վագոն կարբամիդ և 1 վագոն ալյուր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:

Հիշեցնենք, որ տարանցմանը զուգահեռ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ: Մինչ օրս Ադրբեջանից Արմենիա է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031