Պուտինը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել են Կրեմլի պաշտոնական կայքում։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Բաքվի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել տարբեր ուղղություններով արդյունավետ երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացումը», — ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի շուրջ փոխգործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031