Մհեր Աբրահամյանի խոսքով՝ նման զարգացման պարագայում տեղի է ունենալու հասարակության ևս մեկ պառակտում, որը բերելու է լարվածության հասարակության տարբեր շերտերի մեջ։ Բացի այդ, դա շատ վտանգավոր քայլ է նաև ազգային անվտանգության տեսանկյունից։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ առաջ շարժվելը հնարավոր կլինի միայն լիովին ողջամիտ պահանջները բավարարելու պարագայում։
Դուբլինի CityWest հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են ապաստան խնդրողներ, անկարգությունների հետևանքով ձերբակալվել է քսաներեք մարդ, իսկ երկու ոստիկան վիրավորվել է։
Երրորդ օրն անընդմեջ անօդաչու սարքերը շարունակում են թիրախավորել Սուդանի մայրաքաղաք Խարթումում տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը։
Ուկրաինայում հակամարտությունն արդեն ավարտված կլիներ, եթե Եվրամիությունը չխոչընդոտեր խաղաղության գործընթացը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ՌԻԱ Նովոստիի զինվորական թղթակից Իվան Զուևի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարվել է ՌԴ նախագահի հրամանագրով նրան Արիության շքանշան շնորհելու մասին։ Այս մասին տեղից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Զուևը զոհվել է հոկտեմբերի 16-ին Զապորոժիեի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել այսօր Տյումենում: Իվան Զուևը ծնվել է 1986 թվականի մայիսի 28-ին՝ […]
Միացյալ Նահանգները թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը՝ Anadolu-ի փոխանցմամբ։
Կիևի և Մոսկվայի միջև ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։
Եվրամիությունը սկսել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստման շուրջ աշխատանքը. այն կվերաբերի ՌԴ-ի խոշոր էներգետիկ ընկերություններին, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների։ Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը հստակ ազդանշան է բոլորի համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչԿայա Կալլասը:
Ահաբեկչությունն աստիճանաբար ավելի բարդ կառուցվածք ունեցող սպառնալիք է դառնում, ուստի անհրաժեշտ է համատեղ պայքարել դրա դեմ։ Այս մասին Դուշանբեում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված ԱՊՀ համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ «կապված Բելառուսի Հանրապետության կողմից օդային տարածքը քանիցս խախտելու հետ»:
Ֆրանսիացի ոստիկանները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել այն իրերի վրա, որոնք հանցագործնեը նետել են Լուվրի թանգարանը կողոպտելուց հետո հապճեպ փախուստի ժամանակ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը հակաարդյունավետ է և որևէ հատուկ խնդիր չի ստեղծի Մոսկվայի համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Իսրայելը հարձակվել է «Հեզբոլլահի» ռազմական ճամբարի և Լիբանանի հյուսիսում գտնվող ճշգրիտ հրթիռների արտադրության օբյեկտի վրա, հաղորդում է Al Jazeera-ն։
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ խստացնում է երկրի օդային տարածքի վերահսկողությունը այն բանից հետո, երբ երկրի արևմուտքում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, պայթել է «անհայտ ծագման» անօդաչու թռչող սարք։
Ինչպես հաստատել են տարբեր երկրների ТАСС-ի թղթակիցները, կայք մուտք գործելը հասանելի չէ ո՛չ ԵՄ-ի ներսում, ո՛չ էլ դրսում։
Գյումրի, Վանաձոր, Բերդ, Գորիս… քրեական գործեր, ձերբակալություններ, հուսանք՝ դատական իշխանությունը չի անջատվի ժողովրդից և կորցնի վստահությունը. Զախարովա
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն փորձում են դրական ուղերձներով փոխանակվել, հաստատել՝ Հարավային Կովկասում այլևս խաղաղություն է:
Կիևի վերահսկողության տակ գտնվող Կրամատորսկ քաղաքին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու ուկրաինացի լրագրողներ են զոհվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հոկտեմբերի 23-ին հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու սարքը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես դեմ է Ռուսաստանին որևէ տարածքային զիջման։ Այս մասին նա խոսել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։
Քննարկման մոդերատորն էր Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին։
Իսպանիան կմասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումների ֆինանսավորման նախաձեռնությանը:
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը Սենատում հայտարարել է, որ թանգարանի պահպանության համակարգի թույլ կողմերը հայտնի են, իսկ հնացած ենթակառուցվածքը թույլ չի տալիս ժամանակակից սարքավորումներ կիրառել՝ անվտանգության ապահովման համար, այս մասին հայտնել է BFMTV:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները կհաստատեն իրենց անսասան աջակցությունը Ուկրաինային և կկարողանան քաղաքական որոշում կայացնել՝ Ռուսաստանի անշարժ գույքի հիման վրա փոխհատուցման վարկ տրամադրելու վերաբերյալ, որը կբավարարի նրա կարիքները 2026-2027 թվականների համար։
Իլինոյսի հյուսիսային շրջանի դատավոր Էյփրիլ Փերին անորոշ ժամանակով արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներգրավել Ազգային գվարդիան՝ Չիկագոյի անկարգությունների դեմ պայքարում։ Այս մասին ասված է դաշնային դատարանի որոշման մեջ։
Նրա փաստաբանները պնդում են, որ այս կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում: