Նյու Յորքում ընթանում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում ընթանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հանդիպումը սկսվել է առանց լրագրողների համար հայտարարությունների և անցկացվում է փակ ձևաչափով։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին անգամ հանդիպել էին 2025թ․ հուլիսի 10-ին՝ Մալայզիայում, որտեղ շուրջ երկու ժամ տևողությամբ հանդիպում էին անցկացրել։

Տեսանյութեր

Լրահոս