Նախագահական ուղղաթիռի աղմկահարույց կործանման հետևանքով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի ողբերգական մահը ցնցեց ողջ տարածաշրջանը, ինչպես նաև աշխարհը։ Իրանի առանցքային պաշտոնյաների անակնկալ մահը միջազգային նշանակության իրադարձություն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրաննէական ազդեցությամբ միջազգային մասշտաբի խաղացող է՝Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և այլ ռեգիոններում։ Իրան-Իսրայել դիմակայության […]
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարության նիստի ավարտին հայտարարել է հուլիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:
Քանի որ Թուրքիան վճարումները չկատարելու հարցում մեղք չունի, երկու երկրների կառավարություններն ստորագրել են թիվ 2 արձանագրությունը, որը նախատեսում է ժամկետանց պարտքի մարում 60 օրվա ընթացքում դրա կիրառումը սկսելու օրվանից․ եթե վճարումը կատարվի սահմանված ժամկետում, ապա տուգանքային տոկոսներ չեն հաշվառվի:
Global Times չինական հրատարակությունը նշում է, որ որոշումը պայմանավորված է եղել ոչ միայն Թայվանի շուրջ վեճերով, այլև, այդ թվում, Վաշինգտոնի անհարգալից վերաբերմունքով ուկրաինական ճգնաժամի հարցում Պեկինի դիրքորոշման նկատմամբ:
FT-ն նշում է, որ Վրաստանը, լինելով Եվրամիության անդամության թեկնածու, անտեսել է Բրյուսելի նախազգուշացումները և ամիսներ տևած փողոցային բողոքները՝ շարունակելով օրենքի ընդունման ընթացակարգը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Ուկրաինային Շվեդիայից կողմից տրամադրվող ընդհանուր ռազմական և քաղաքացիական աջակցությունը կկազմի ավելի քան 100 միլիարդ շվեդական կրոն (8,6 միլիարդ եվրո), պարզաբանվում է հաղորդագրության մեջ։
Հակառակ ամերիկյան շանտաժի՝ Հնդկաստանը վարում է անկախ տարանցիկ-լոգիստիկ քաղաքականություն՝ առաջնորդվելով ազգային շահերով:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 21-ին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում ասել է, որ վարչակազմն ուրախ կլինի աշխատել օրենսդիրների հետ՝ ՄՔԴ-ի դեմ գործողություններ ձեռնարկելու շուրջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Նա հայտարարեց, որ այսօր Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն են շարում, որի վրա պետք է կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն. «Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ, մինչև կարողացա հասնել նրան, որ ինքը դա ասի հրապարակային»:
Ավելի քան 10 պատվիրակություններ ներկայացված են պետությունների ղեկավարների մակարդակով, 20-ը՝ նախարարների, իսկ մյուսները՝ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ խորհրդարանի ղեկավարների, հատուկ պատվիրակների և այլն։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:
Կլոդ Վիզլերը նաև ընդգծեց՝ մինչև երկարատև խաղաղության հասնելը շատ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ բաց, ազնիվ և կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ:
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
2023-ի նոյեմբերի 17-ի ԱՄԴ որոշումը պարտադիր ուժ ունի և վերջնական է, և ասում է, որ այն պետք է ամբողջապես իրականացվի
Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ մենք չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ:
Ուշագրավ է, որ Խամենեիի այս խոսքերից, որոնք նույնիսկ բարդ է թերագնահատել Հայաստանի համար աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ամենածանր ժամանակահատվածում, հաշվի առնելով ՀՀ դաշնակիցների բացակայությունը, որևէ մեկը տեղ չի գտել ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունում։
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ժամանել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:
Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին Նորվեգիայի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ դա անվանելով կողմերի միջև հակամարտությանը քաղաքական լուծում առաջարկող միակ այլընտրանքը։
Բելենկոյե գյուղի գնդակոծության հետևանքով նաև վնասվել են չորս մասնավոր տներ, մեքենաներ և էլեկտրահաղորդման գծեր։
Խորհրդարանի վերահսկիչ հանձնաժողովի տվյալներով՝ 66-ամյա Թո Լամին պետության ղեկավար ընտրելու մասին բանաձևին հավանություն են տվել Ազգային ժողովի՝ նիստին ներկա 473 պատգամավորներից 472-ը։
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։