Կանադայից մինչև Չինաստան․ Մադուրոյի անկումը վերափոխում է համաշխարհային նավթի շուկան․ The Washington Times 

1989 թվականին Պանամա ներխուժումից ի վեր ԱՄՆ-ի ամենահետևանքային միջամտության՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ցնցող գերեվարման և հեռացման հետևանքները վերաձևավորում են էներգետիկ հաշվարկներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Կանադայում խողովակաշարային քաղաքականությունն ու ինաստանում ներդրումային ռազմավարությունը․  The Washington Times-ի հրապարակումն է փոխանցում abcmedia.am-ը:

Այնպիսի երկրները, ինչպիսին Չինաստանն է, որոնք զգալի ներդրումներ են ունեցել Վենեսուելայում, սպասում են Թրամփի վարչակազմի և ԱՄՆ նավթային ընկերությունների հաջորդ քայլին, որոնց նախագահը կոչ է արել վերականգնել Վենեսուելայի նավթարդյունաբերությունը։

Որոշ գնահատականներով՝  Չինաստանը Վենեսուելայում ծախսել է առնվազն 100 միլիարդ դոլար։ Վենեսուելան Պեկինին պարտք է նաև մինչև 20 միլիարդ դոլար, որը, հավանաբար, չի փոխհատուցվի, քանի որ Կարակասի փոխարեն որոշումներ է կայացնում Սպիտակ տունը։

Չինական երկու ընկերություններ՝ China National Petroleum Corp.-ը և Sinopec-ը, մեծ ներդրումներ են կատարել Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ։ Գերեվարումից մեկ օր առաջ Մադուրոն հանդիպել է չինացի դիվանագետների պատվիրակության հետ։ Այս հարձակումը, ըստ էության, խափանեց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերի մեխանիզմները ոչ միայն Վենեսուելայում, այլև՝ ամբողջ Հարավային Ամերիկայում։

«Վենեսուելան Չինաստանի, և ավելի փոքր չափով նաև Ռուսաստանի համար փողի փոս է եղել», – կարծում է Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր և լատինաամերիկյան էներգետիկայի փորձագետ Թիմ Սեմփլսը։

Ո՛չ Չինաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները չկարողացան դիմադրել Վենեսուելայի չօգտագործված ռեսուրսների գայթակղությանը։

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունը նշում է, որ Վենեսուելայի տարածքում է գտնվում է 303 միլիարդ բարելի կամ համաշխարհային պաշարների մոտավորապես 17%-ը։ Այնուամենայնիվ, Վենեսուելայի ծանր նավթը խեժանման նյութ է և թանկ է արտադրելու համար։ «Կպահանջվեն երկու-երեք տարվա կայուն ներդրումներ, ասենք՝ 80 միլիարդ դոլար, և մենք կարող ենք օրական արտադրել 1.6 միլիոն», – նշել է Վենեսուելայի պետական նավթագազային ընկերության՝ Petroleos de Venezuela S.A.-ի նախկին վերլուծաբան Խոսե Չալհուբը։

«Ներկայումս Օրինոկոյի գոտում մեկ բարել նավթ արտադրելու համար անհրաժեշտ է ծախսել 35-40 դոլար», – նշել է վերլուծաբանը:

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ վերամշակողները շարունակում են հույսը դնել հյուսիսից եկող կայուն խողովակաշարային մատակարարումների վրա: Կանադայից ներմուծման վրա սակագների կամ այլ խթանների սպառնալիքը կարող է Վենեսուելայի նավթն ավելի գրավիչ դարձնել ԱՄՆ վերամշակողների համար ապագայում: Ազգային հարցումները ցույց են տալիս, որ կանադացիների մեծամասնությունը ցանկանում է կառուցել նոր նավթատար դեպի Խաղաղ օվկիանոսի ափ:

Բացի այդ՝ տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրականության պայմաններում Shell-ը կարող է վերանայել Վենեսուելայի և Տրինիդադ և Տոբագոյի միջև ծովային սահմանին գտնվող Dragon գազի հանքավայրի շահագործման ծրագրերը: Մեծ Բրիտանիայում գործող էներգետիկ ընկերությունը հետաձգել է նախկին ծրագրերը՝ Վենեսուելային սադրելու վախից խուսափելու համար:

Տեսանյութեր

Լրահոս