Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է

Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է։ ԶՊՄԿ-ի սոցիալական ներդրումների ամենամեծ բաղադրիչը կրթական ոլորտին է բաժին հասնում։

Հենց այս առաջնահերթության տրամաբանությամբ ընկերությունը 2025 թվականին միացավ Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրի իրականացմանը՝ ամբողջությամբ ֆինանսավորելով մարզ ժամանած առաջնորդ-ուսուցիչների կենցաղային ծախսերն ու հավելավճարները։

Այս համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ լրացնել Սյունիքի դպրոցներում տարիներ շարունակ առկա թափուր հաստիքների մի մասը՝ ավելի շատ երեխաների ապահովելով որակյալ կրթության հնարավորությամբ։ ԶՊՄԿ-ի համար սա ներդրում է ոչ միայն կրթության, այլև Սյունիքի ապագայի զարգացման գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930