Բաժիններ՝

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

Ճապոնիայում առնվազն չորս մարդ է վիրավորվել երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով:  Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:

Երկրաշարժը գրանցվել է առավոտյան ժամը 7:30-ին։ Տուժածները, որոնց թվում են 50 տարեկան անձինք և դեռահասներ, թեթև վնասվածքներով տեսափոխվել են հիվանդանոց:

Արագընթաց գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով դադարեցվել է, դպրոցները ժամանակավորապես փակվել են։

Ցունամիի վտանգ չկա։

Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատեի պրեֆեկտուրայից արևելք, 50 կիլոմետր խորության վրա: Սկզբում ճապոնացի սեյսմոլոգները երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 6,9, սակայն ավելի ուշ այն բարձրացրել են մինչև 7,2:

Տեղի բնակիչներին կոչ են անում պահպանել զգոնություն, Ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր են ուժգին հետցնցումներ:

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի գրասենյակին կից սկսել է աշխատել երկրաշարժի և դրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության արտակարգ շտաբը: Երկրաշարժի հետևանքով տեղի ատոմային օբյեկտներում, այդ թվում՝ վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930