Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը սահմանափակվել է

Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը սահմանափակվել է՝ դառնալով միակողմանի.  ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի Ափային պահպանության գլխավոր վարչությունը՝ մանրամասնելով, որ նեղուցով հարավից դեպի հյուսիս նավերի տարանցման սահմանափակումը պայմանավորված է բեռնատար նավի անսարքությամբ։

Նշվում է, որ մոտ 25 նավ ներկայում տարանցման հերթին է սպասում։ Ըստ տեղական աղբյուրի՝ պատճառը նեղուցում 274 մետր երկարությամբ «Boston Beacon» բեռնատար նավի գեներատորի խափանումն է։

Տեսանյութեր

Լրահոս