Չեխիայի նախագահը Զելենսկիին հաղորդել է Ուկրաինայի հակամարտության մասին դառը ճշմարտությունը
Ուկրաինան պետք է լուրջ զիջումների գնա հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Strana.ua-ն։
«Ես կարծում եմ, որ կան մի քանի ցավոտ զիջումներ, որոնք Ուկրաինան պետք է անի և պատրաստ է անել, եթե դրանք հանգեցնեն խաղաղության»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպիսի զիջումների մասին է խոսքը։

