Ղազախստանը 2025 թվականին Գերմանիա է մատակարարել 2,1 միլիոն տոննա նավթ
«Դրուժբա» նավթատար համակարգով Գերմանիա փոխադրված ղազախական նավթի ծավալը 2025 թվականին կազմել է 2,1 միլիոն տոննա: Այս մասին հաղորդել է «ՂազՄունայԳազ» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։
«2025 թ. արդյունքներով՝ նկատվում է Գերմանիա (Շվեդտի նավթավերամշակման գործարան) ղազախական նավթի մատակարարումների աճի դինամիկա։ Ծավալը կազմել է 2,1 միլիոն տոննա։ 2026 թ. սպասվում է ծավալների մեծացում մինչև 2,5 միլիոն տոննա նավթ», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ ավելի վաղ «ՂազՄունայԳազ» (ՂՄԳ) ազգային ընկերությունը հայտարարել էր, որ Ղազախստանը պլանավորում է 2025 թվականին «Դրուժբա» խողովակաշարով Գերմանիա բեռնառաքել 1,5 միլիոն տոննա նավթ։ 2024 թվականի արդյունքներով՝ այս ուղղությամբ արտահանվել է նույն ծավալը՝ 1,5 մլն տոննա։ Ավելի ուշ ընկերության նյութերից հայտնի է դարձել, որ 2025 թվականին պլանավորում է Գերմանիա նավթի մատակարարումների ծավալը հասցնել 2 միլիոն տոննայի։
2023 թվականից ի վեր Ղազախստանը PJSC Transneft գլխավոր նավթամուղային համակարգով նավթի մատակարարումներ է իրականացնում Գերմանիա «Ադամովա զաստավա» նավթի մատակարարման կետի ուղղությամբ։
