«Երևի կանեմ մի բան, որը շատ կուրախացնի Էրդողանին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ժամանակ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։

Սպիռտակ տան ղեկավարը ասել է, որ Թուրքիան ներգրավված չէ Իրանի հակամարտության մեջ և ինքը գոհ է դրանից։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ նա նշել է․

«Էրդողանը հիանալի առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն։ Նրա բանակն էլ է հիանալի։ Նա սիրում է Թուրքիան և հիանալի աշխատանք է կատարում, հարգված մարդ է, հարգված առաջնորդ և իմ ընկերն է»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը Անկարա կմեկնի ռեակտիվ շարժիչների և «F-35»-ների վաճառքի վերաբերյալ լավ լուրերով, ԱՄՆ նախագահը պատասխանել է.

«Կարծում եմ՝ կգնամ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ Թուրքիային այդպես չեն տեսնում, բայց իրականում այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես երևի կանեմ մի բան, որը նրան (նախագահ Էրդողանին) շատ կուրախացնի»։

Ըստ Թրամփի՝ Թուրքիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում, հատկապես ռազմարդյունաբերության տեսանկյունից և ունի ռազմարդյունաբերական հսկայական բազա։ Այն ունի 3000 ընկերություն, որոնք գործում են ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

«Մարդիկ չեն գիտակցում, թե որքան հզոր է Թուրքիան ռազմական առումով։ Էրդողանի շնորհիվ (Թուրքիան) ունի շատ ուժեղ բանակ»,-ընդգծել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930