Թուրքիան է համոզել Թրամփին չհարձակվել Իրանի վրա. The Guardian
Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին հրաժարվել է Իրանի վրա հնարավոր հարձակում իրականացնելու մտքից: Բացի այդ, նշվում է, որ Թրամփի մտադրությունների վրա իրենց դիվանագիտական ազդեցությունն են ունեցել մի շարք երկրներ, որոնց թվում է նաև Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«The Gurdian» թերթը մասնավորապես գրում է, որ Թուրքիան, Սաուդիան Արաբիան, Օմանը և Կատարը, անհանգստանալով ԱՄՆ-ի հնարավոր հարձակման պարագայում Մերձավոր Արևելքի ամբողջ երկայնքով խոշոր և դժվար լուծելի բախումներից, վերջին պահին ընթացող զրույցի ընթացքում Թրամփին կոչ են արել հրաժարվել Իրանի վրա օդային հարձակում սկսելու մտքից:
«ԱՄՆ-ի այս դաշնակից երկրների քաոսի մասին զգուշացումները, կարծես, այս պահի դրությամբ համոզել են Թրամփին չորեքշաբթի օրվա գիշերը գործողություն չսկսել»,- գրել էր թերթը:
Նշվում է նաև, որ Սաուդիան Արաբիայի կասկածամիտ մոտեցումն այս հարցում հանգեցրել էր նրան, որ վերջինս թույլ չի տվել որպեսզի Աուդիային Արաբիայի օդային տարածքն օգտագործվի ԱՄՆ-ի հարձակումն իրականացնելու համար:
