Թրամփը Մարկո Ռուբիոյին և Թոնի Բլեերին նշանակել է Գազայի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերին նշանակել է «Գազայի հատվածի խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամներ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։
Թրամփը նաև իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, փեսային՝ Ջարեդ Քուշներին և Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգային ընդգրկել է «հիմնադիր գործադիր խորհրդի» յոթ անդամների թվում, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսը, ով անցյալ տարի ղեկավարում էր ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարի գործընթացը, նշանակվել է Գազայում միջազգային կայունացման ուժերի հրամանատար։
Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Արյե Լայթսթոունը և Ջոշ Գրյունբաումը լինելու են խորհրդի ավագ խորհրդականներ։
